Գաղտնիք չէ, որ աշխարհի տարբեր ծայրերում անգամ, Հայերն անդադար փորձում են ծաղկեցնել և զարգացնել Հայաստանը:
Իրենց օգնություններով և սրտամեծությամբ՝ նրանք միշտ աջակից են իրենց Հայրենիքին:
Եվ նման հայրենասիրական ծրագրեր իրագործելու համար ստեղծվեց “Armenian Hero”-ն:
“Armenian Hero”-ն մարդասիրական և բարեգործական կազմակերպություն է, որը 2013 թվականից օգնում է աշխարհով մեկ սփռված Հայերին՝ միաբանվել և ծաղկեցնել Հայաստանը:
Մեր նպատակն է՝ Ծառայել մեր Հայրենիքին և կանգուն պահել այն…